16:34 , 2 դեկտեմբեր, 2016Yerkir.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 15 կմ հեռու գտնվող Հան աշ Շիհ քաղաքը և դրան կից 13 բնակավայրերն անցել են սիրիական իշխանությունների վերահսկողության տակ. հայտնում է Газета.ру-ն:
Հաղորդվում է, որ քաղաքը 2012 թվականից գտնվել է այնպիսի ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ, ինչպիսիք են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»-ը, «Ահրար աշ Շամ»-ը և «Սեյֆ աշ Շամ»-ը:
Ավելի վաղ Սիրիայի ուժերը ազատագրել էին արևելյան Հալեպը: