«Վրաստանը «Արևելյան գործընկերության» երկրների թվում առաջատար է». Յոհաննես Հան


16:19 , 2 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Վրաստանը «Արևելյան գործընկերության» երկրների թվում առաջատար դիրքում է բարեփոխումների հաջող իրականացման տեսակետից։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Այս մասին Հանը ասել է Բրյուսելում Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը։

Բանակցությունների ժամանակ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման հեռանկարներին։