«Ուրարտու»-ն դադարեցնում է ելույթները


15:24 , 2 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում:

Այսօր մեր ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա՝ առաջնությունից դուրս գալու դիմումով:

«Ուրարտու»-ն ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: