Թուրք-իրաքյան սահմանին 3 թուրք զինծառայող է զոհվել


13:42 , 2 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրք-իրաքյան սահմանին գտնվող թուրքական Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման և թուրքական ԶՈւ-ի միջև բախումների հետևանքով մահացել է 3 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:


Նշվում է, որ ևս 3 զինծառայող վիրավորվել է:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ