11:04 , 2 դեկտեմբեր, 2016
«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հանդիպեց «Աշտարակ կաթ» ընկերության պոտենցիալ գնորդին՝ Արտակ Ասատրյանին: Ըստ Արտակ Ավագյանի, ներդրում կատարող Արտակ Ասատրյանը ներկայացնում է ամերիկյան «Ադրա Ռեմար» ընկերությունը: «Ինքը գործում է Միացյալ Նահանգներում:
Համաշխարհային կազմակերպություն է: Թե ինչ կազմակերպությունով ենք սկսում այստեղ վերջնական արտադրությանը, դեռ հայտնի չէ, քանի որ հիմա ամբողջ գործընթացը դեռ տեղի չի ունեցել»,-կցկտուր ասաց Արտակ Ավագյանը՝ նշելով, որ առքուվաճառքն ու վարձակալությունը դեռ չեն ավարտել:
Արտակ Ավագյանն էլ հայտարարեց, որ արդեն իսկ «Աշտարակ կաթ» մակնշմամբ թողարկվել է բարձր որակի արտադրանք. «Նույն ծավալով են մատակարարվել, որովհետև մենք չենք ուզում կորցնել ոչ մի գնորդի»:
Անդրադառնալով գյուղացիներից մթերած և չվճարած կաթի դիմաց գոյացած պարտքերի մարման հարցին, Ավագյանը նշեց, որ փորձում են գյուղացիներին օգնել՝ պարտքերը մարելու համար: Պարտքը մոտ 180 մլն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։