«Ժամանակ». Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է սպասել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը


10:42 , 2 դեկտեմբեր, 2016

«Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է և որոշել է սպասել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը, որից հետո միայն կհայտարարի իր քայլերի մասին:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ: Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը: Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։