10:26 , 2 դեկտեմբեր, 2016
֊ՀՀԿ-ն նպատակ ունի վերափոխվելու Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-ՀՀԿ-ն շարունակաբար փոխվում է: Համագումարում նախագահը խոսեց նաև գլոբալ փոփոխությունների մասին: Կարող եմ ներկայացնել, թե վերջին հինգ տարում մեր մարզում ինչ է փոխվել: Չառաջնորդվելով պարտադիր կուսակցական լինելու հանգամանքով, էական փոփոխություններ կատարեցինք և կրթական, և առողջապահական ոլորտներում, իսկ ՀՀԿ կուսակցության անդամ կադրերից պահանջեցի էլ ավելի պատասխանատու մոտենալ իրենց աշխատանքին:
֊Վերափոխում ասելով չպե՞տք է հասկանալ հրաժարում բոլոր այն արատավոր երևույթներից, որոնք կան կուսակցությունում:
-Ես խոսում եմ Գեղարքունիքի մարզից, Դուք չեք կարող նշել մեզանում մի ոլորտ, մի բնագավառ, որտեղ կա թեկուզ փոքր կոռուպցիա: Գեղարքունիքի մարզից դա իսպառ վերացել է: Հավելեմ, որ վերջին տարիներին մեր կուսակցության շարքերը մարզից համալրել են բարձրագույն կրթություն ստացած շուրջ 400-500 երիտասարդներ, իսկ Ձեր նշած արատավոր երևույթները կրող 100 երիտասարդների էլ հեռացրել ենք կուսակցությունից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։