«Առավոտ». Մադրիդը խնայում է, Երևանը՝ ոչ


10:10 , 2 դեկտեմբեր, 2016

«Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկի՝ Պուերտա դել Սոլի տոնածառն արդեն երկրորդ տարին է, որ չի փոխվում: Մադրիդի քաղաքապետարանը շռայլություն է համարում անպատեհ ծախսեր անելը տնտեսական ճգնաժամ, արտագաղթ և աշխատատեղերի խնդիր ունեցող երկրում:

 

Ի տարբերություն Մադրիդի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանը մեր մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար ամեն տարի 18-20 միլիոն դրամ է ծախսում: Ճիշտ է, ասում են՝ այդ գումարի մի մասը տրամադրում են բարերարները, բայց քաղաքապետարանի բյուջեից էլ են, այնուամենայնիվ, միջոցներ ծախսվում: Այս տարին էլ, թերևս, բացառություն չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը Իսպանիայից բարեկեցիկ ու հարուստ է և Երևանն էլ խնայողության խնդիր չունի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։