«Ժողովուրդ». ՀՀԿ-ն Շիրակի մարզում արդեն ունի իր թեկնածուները


09:00 , 2 դեկտեմբեր, 2016

«2017 թ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշ հստակեցումներ արդեն նշմարվում են: Մասնավորապես իշխող Հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում արդեն ունի իր թեկնածուները, որոնց հանձնարարված է ակտիվ աշխատանքներ սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ռեյտինգային կարգով կառաջադրվի Շիրակի մարզում:

ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը: Հավելենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը ևս մտադիր է առաջադրվել: Իսկ ՀՀԿ հնաբնակ Սուքիաս Ավետիսյանը գործադիր կգործուղվի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։