07:54 , 2 դեկտեմբեր, 2016Այս տունը գտնվում է Վարշավայում: Այն փաստաթղթերով տուն էլ չի, այլ գեղարվեստական ստեղծագործություն:
Ճարտարապետը Յակուբ Շչենսկին է, որը այդ շենքը ստեղծել է երկու բարձրահարկերի միջև ընկած մեկուկես մետրանոց հատվածում:
Նրա խոսքով՝ սա ինստալացիա է, որտեղ կարելի է ապրել:
Տունը նվիրել են իսրայելցի գրող Էդգար Կերետին:

Տունը արդեն ճանաչվել է աշխարհում ամենանեղը, քանի որ դրա լայնությունը կազմում է ընդամենը 122 սմ:
Չնայած դրան՝ տանը կա կոյուղի, ջրատար, խոհանոց, ջեռուցում, հյուրասրահ, սանհանգույց, ննջարան: