Թաիլանդը նոր թագավոր ունի


07:28 , 2 դեկտեմբեր, 2016

Թաիլանդի գահաժառանգ արքայազն, 64-ամյա Մահա Վաչիրալոնգկորնը հռչակվել է նոր թագավոր։ Նա դարձել է Չաքրի դինաստիայից 10-րդ միապետը՝ փոխանցում է BBC-ն։

Նախկին թագավոր Պհումիպոն Ադուլյադետը մահացել էր 2016 թվականի հոկտեմբերին, 89 տարեկանում։ Նրա որդին թագավոր է հռչակվել 50 օր անց։

Արքայազնը պետք է թագավոր դառնար արդեն հոկտեմբերի 14-ին, սակայն թագադրումը հետաձգվել էր։ Ինչպես հայտնել էր վարչապետ Պրայուտ Չան-Օչան, արքայազնը ժամանակ էր խնդրել հոր մահը սգալու համար։ Ադուլյադետն իշխել է 1946 թվականից, սակայն վերջին տարիներին հանրությանը հազվադեպ է երևացել առողջական խնդիրների պատճառով։

Royal Ploughing Ceremony Thailand