ԱՄՆ Սենատն ընդունել է Իրանի հանդեպ պատժամիջոցները 10 տարով երկարաձգող օրինագիծը


06:52 , 2 դեկտեմբեր, 2016

Image resultԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը փաստաթուղթ է պատրաստել Իրանի հանդեպ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին։

Հաղորդվում է, որ փաստաթղթի տեքստը ուղարկվել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ստորագրությանը։ Փորձագետների կարծիքով՝ Օբաման մտադիր է հավանության արժանացնել պատժամիջոցների ժամկետը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը ընդունել էր Սիրիայի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։