05:20 , 2 դեկտեմբեր, 2016
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Թուրքիա է այցելել 36.244.000 զբոսաշրջիկ։ Այդ մասին նշված է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության հաշվետվությունում։
Դրա համաձայն՝ Թուրքիան հաշվետու ժամանակահատվածում զբոսաշրջային ոլորտից վաստակել է 31.4 միլիարդ դոլար։ Հաղորդվում է, որ 2016 թվականին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է։
Կրճատվել են նաև զբոսաշրջային ոլորտից ստացված եկամուտները։