ԱՄՆ նորընտիր նախագահը հավաքել է ամենահարուստ վարչակազմը


02:56 , 2 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է ամենահարուստ վարչակազմը, ԱՄՆ ողջ պատմության ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Washington Post պարբերականին:

Նշվում է, որ Թրամփի վարչակազմում անգամ կան մուլտիմիլիոնատերներ, ովքեր ներառված են «Forbes»-ի ամենահարուստ մարդկանց ցանկում: Դեռևս ոչ բոլոր անդամների տեղերն են զբաղված, ուստի, հնարավոր է, որ մի շարք հարուստներ ևս ներառվեն ադմինիստրացիայի կազմում: 

Անդամների մեծ մասը ծնվել են հարուստ ընտանիքներում, հաճախել էլիտար դպրոցեր, համալսարաններ և նրանք առավել շատ փորձ ունեն քաղաքական և տնտեսական ոլորտներում: