Սինգապուրը ճանաչել է Կոսովոյի անկախությունը


02:33 , 2 դեկտեմբեր, 2016

Image result for kosovoGazeta.ru-ի փոխանցմամբ՝ Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ Սինգապուրը ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Շնորհակալություն Սինգապուրին՝ Կոսովոն անկախ պետություն ճանաչելու համար։ ՄԱԿ-ի երկրների մեծ մասն արդեն իսկ գնացել է այդ քայլին։ Կոսովոն իր դիրքերն ամրապնդում է աշխարհում»։