Ռոնալդինյոն ու Ռիկելմեն ցանկանում են անվճար խաղալ «Շապեկոենսեում»


14:44 , 2 դեկտեմբեր, 2016

ronaldAraratnews.am-ը գրում է.

Լեգենդար ֆուտբոլիստներ, բրազիլացի Ռոնալդինյոն եւ արգենտինացի Խուան Ռոման Ռիկելմեն ցանկություն են հայտնվել հանդես գալ բրազիլական «Շապեկոենսեում», որի ֆուտբոլիստների եւ մարզիչների մեծ մասը դարձել է ավիաաղետի զոհ Կոլումբիայում, հաղորդում է 90min.com-ը:

Ռոնալդինյոն ու Ռիկելմեն հայտնել են, որ մտադիր են անվճար ներկայացնել «Շապեկոենսեն» մինչեւ մրցաշրջանի ավարտը: