ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է. Շարմազանով


00:26 , 2 դեկտեմբեր, 2016

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է. ՇարմազանովAysor.am-ը գրում է.

ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմով առաջին նիստում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀԿ համագումարին, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարը ՀՀԿ-ն է, այն ունի առաջ շարժվելու ու եղածը պահպանելու ներուժ, բարեփոխվելով ու հանրային կյանքի բոլոր ոլորտներում որակական փոփոխություններ անելով», - նշեց նա:

Հարցին՝ քննարկվե՞լ է, թե ով է զբաղեցնելու կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցության փոխնախագահները, հանձնաժողովի անդամներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ, օրը դեռևս հայտնի չէ, սակայն մինչև դեկտեմբերի 25-ը կհրավիրենք առաջին նիստը և կորոշենք: Իհարկե, խորհուրդն է որոշելու, բայց այս պահին ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է», - նշեց Է. Շարմազանովը: