Ստեփանավանի լեռնանցքում, Լանջիկում և Նոյեմբերյանում մառախուղ է


23:59 , 1 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Արարատի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 10-15 մ, Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչև 100 մ :

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն  իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ