21:34 , 1 դեկտեմբեր, 2016
Rolling Stone պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ մարիխուանային պետք է վերաբերվել այնպես, ինչպես ալկոհոլին կամ ծխախոտին.
«Տեսե՛ք, ես շատ հստակ հասկացնել տվեցի, որ մենք պետք է խրախուսենք թմրանյութեր օգտագործելուց հրաժարվելը։ Ես նրանցից չեմ, ով օրինականացումը համարում է դեղատոմս։
Ես կարծում եմ, որ պետք է ավելի խելամիտ վերաբերվենք դրան (մարիխուանայի օգտագործման խնդրին) այնպես, ինչպես մենք վերաբերվում ենք ալկոհոլիմ կամ թմրանյութին, որպես հասարակական առողջության խնդրի։
Անհեթեթ է, որ մի նահանգում մարիխուանան օրինականացված է, իսկ մյուսում՝ դրա պահպանման համար կարելի է ստանալ 20 տարվա ազատազրկում»։