Վրաստանն արժանի է ԵՄ-ի հետ վիզաների շուտափույթ չեղարկմանը


21:26 , 1 դեկտեմբեր, 2016

Donald_Tusk_wprowadzil_5070404Araratnews.am-ը գրում է.

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի կարծիքով Վրաստանն արժանի է նրան,որ ԵՄ-ն ժամանակին որոշում կայացնի ԵՄ-ի հետ Վրաստանի անվիզա ռեժիմի մասին։ Այս մասին նա հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ վերաբերում է անվիզա ուղեւորություններին, ապա ԵՄ բոլոր անդամ երկրները հոկտեմբերին հաստատել են, որ Վրաստանը կատարել է բոլոր պահանջները։ Հիմա մենք աշխատում ենք, որ հնարավորինս շուտ համաձայնեցնենք անվիզա ռեժիմի գործողության դադարեցման մասին պահանջվող մեխանիզմը, դա արդեն մեր ներքին խնդիրն է»,- ասել է Տուսկը լրագրողներին։

Նրա խոսքով, «Վրաստանն արժանի է այդ գործընթացի շուտափույթ ու դրական ավարտի»։

ԵՄ պետությունների ներկայացուցիչները ԵՄ խորհրդին տրամադրել են մանդատ ՝ Ուկրաինայի ու Վրաստանի քաաղքացիների համար մուտքի վիզաների չեղարկման մասին Եվրախորհրդարանի հետ բանակցությունների համար։ Ավելի վաղ նման մանդատ իր ներկայացուցիչներին տրամադրել էր նաեւ Եվրախորհրդարանը։

ԵՄ խորհուրդը պնդում է որ վիզային ռեժիմի ազատականացումը պետք է ուժի մեջ մտնի անվիզա ռեժիմի գործողության դադարեցման նոր մեխանիզմի հետ միաժամանակ։ Այս մեխանիզմը կարող է գործարկել Եվրահանձնաժողովը՝ իր սեփական հայեցողությամբ կամ էլ ԵՄ անդամներից մեկի պահանջով։ Եվրոպական լրատվամիջոցների տվյալներով, այս հարցում ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը որոշ տարաձայնություններ ունեն։