19:29 , 1 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը այս տարի այլևս խաղադաշտ չի վերադառնա:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա 2017թ-ի ապրիլից ոչ շուտ:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ուելսցի ֆուտբոլիստը կբացակայիի երկու ամիս, սակայն վերջին բուժզննությունից հետո, հայտնի է դարձել, որ ապաքինումը կտևի ավելի երկար:
Արդյունքում Բեյլը բաց կթողնի 25 խաղ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սպորտինգի» (2:1) դեմ հանդիպմանը և օրերս վիրահատվել էր: