18:25 , 1 դեկտեմբեր, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Դեկտեմբերի 1-ին ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-բուլղարական քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությանը ու տարածաշրջանային վերջին զարգացումներին: