17:31 , 1 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չենք հանդուրժի Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող բռնությունները. հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Էրդողանն այս մասին հայտարարել է նախագահական նստավայրում տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպման ժամանակ:
«Ինչպես անցյալում Աֆղանստանում, Բալկաններում, Ղարաբաղում, Ղրիմում և Կիպրոսում տեղի ունեցող բռնություններին ընդդիմացանք, այնպես էլ հիմա չենք հանդուրժի ճնշումներն Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Այս կեցվածքը մեր պատմության ժառանգությունն է՝ թողնված մեզ», ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր Սիրիայում և Իրաքում տուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կամ կրոնական այլ խմբավորումների բռնություններից, իրենց եղբայրներն են: