ԱՄՆ-ը ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակող օրինագիծ է ընդունել


17:10 , 1 դեկտեմբեր, 2016

ԱՄՆ-ը ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակող օրինագիծ է ընդունելAysor.am-ը գրում է.

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը սահմանափակելու է ռուս դիվանագետների տեղաշարժը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պալատի կայքին։

ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցներն օրացույցային եռամսյակի ընթացքում չեն կարողանա իրենց գրասենյակային շենքերից տեղաշարժվել 40 կմ-ից ավելի հեռավորության վրա։

Բացառություններ կլինեն միայն ան դեպքերում, երբ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացնի այն մասին, որ տվյալ դիվանագետն օրացույցային եռամսյակի ընթացքում որևէ խախտում չի կատարել։