Թուրքիայի վարչապետը սպառնում է՝ համբերությունը սպառվում է


16:46 , 1 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Թուրքիան պարտավոր չէ  Եվրոպային միշտ պաշտպանել տարածաշրջանային վտանգից, Անկարայի համբերությունը հատում է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ  Բինալի Յըլդըրըմը:

«Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի անվտանգության ամենամեծ երաշխավորը: Եթե վերջին 5-6 տարիներին Թուրքիան չդիմակայեր տարածաշրջանային վտանգներին, ապա Եվրոպան չէր կարող դիմանալ դրանց: Բայց մեր համբերությանն էլ չափ կա: Մենք պարտավոր չենք մշտապես պաշտպանել Եվրոպան վտանգներից»,-նրա խոսքը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ