FT. Ռուսաստանը բանակցում է սիրիական ընդդիմության հետ Հալեպի հարցով


16:16 , 1 դեկտեմբեր, 2016

FT. Ռուսաստանը բանակցում է սիրիական ընդդիմության հետ Հալեպի հարցովPanARMENIAN.Net-ը գրում է.

Սիրիայի ընդդիմությանառաջնորդները բանակցում են Ռուսաստանիներկայացուցիչների հետ Հալեպում մարտական գործողությունների դադարեցման հնարավորության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը The Financial Times-ի վրա հղումով:

Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ բանակցություններն անցնում են Անկարայում` Թուրքիայի միջնորդությամբ: Նշվում է, որ բանակցություններն անցնում են առանց ԱՄՆ մասնակցության:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի ընդդիմությունը բանակցում է ռուսական կողմի հետ: Թերթի աղբյուրները նշում են, որ մինչ այդ բանակցություններին չեն մասնակցել այդքան ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներ: Նրանց կարծիքով, դա վկայում է համաձայնության հասնելու ցանկության մասին:

Պարբերականը չի հստակեցնում, թե հատկապես ով է մասնակցում բանակցություններին Ռուսաստանի կողմից:

Հալեպի արևմտյան թաղամասերը վերահսկում են Սիրիայի կառավարական ուժերը: Արևելյան մասը վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ, այդ թվում «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները: Սիրիական բանակն արգելափակել է գրոհայիններին և պարտադրում է հեռանալ քաղաքից: