Հայկական ՖԲ դաշտում մեծ ոգևորություն է՝ Ղրղզստանի նախագահի հայտարարության հետ կապված


15:47 , 1 դեկտեմբեր, 2016

Image result for Ղրղզստանի նախագահՏարօրինակ է, բայց հայկական ՖԲ դաշտում մեծ ոգևորություն ու ցնծություն է՝ Ղրղզստանի նախագահի հայտարարության հետ կապված: Ոմանք անգամ հեգնում են, թե ղրղզների չափ էլ չկանք...
Այ քեզ ղրղըզի հոգեբանություն...

Էնպիսի տպավորություն է, որ շատերի մոտ իրականության հետ կապը կորել է: Աթամբաևի հայտարարությունը դեռևս սոսկ հայտարարություն է, և իմ խորին համոզմամբ՝ գործողության չի էլ վերածվի: Ղրղզստանը իր սահմանային և պաշտպանական խնդիրներով հանդերձ հազիվ թե կարող է իրեն թույլ տալ ազատվել ռուսական ռազմաբազաներից: Մյուս կողմից՝ Մոսկվան նման քայլի չի գնա, քանի որ շատ լավ է գիտակցում՝ ցանկացած վակուում չի կարող երկար դատարկ մնալ:

#ԱթամբաևիցԱվելիՂրղզ