15:16 , 1 դեկտեմբեր, 2016Tert.am Life-ը գրում է.
Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ դերասանուհի Անատի Սաքանյանն ընտրյալ ունի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ժամանցի տարբեր վայրերում Անատին հաճախ ներկայանում է մի տղայի ուղեկցությամբ: Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ:
«Չեմ մեկնաբանում այս լուրերը: Ես իմ անձնականի մասին չեմ խոսում»,- ասաց Անատին: Մինչ այս եղել են դեպքեր, երբ նա հերքել է իր անձնական կյանքին վերաբերող խոսակցությունները, սակայն նա հերքել է դրանք: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է որոշել այլևս չխոսել անձնականի մասին: «Միշտ խոսել են իմ անձնականի մասին, սակայն ես երբեք չեմ սիրել խոսել այդ թեմայի շուրջ: Չեմ ուզում ծավալվել»,- նշեց նա:

Դերասանուհին այս փուլում նկարահանվում է միայն «Քարե դարդում», սակայն նշեց, որ հաջորդ տարի նորություններ են սպասվում: «Առաջարկներ կան, սակայն դեռ չեմ քննարկում դրանք, որովհետև մինչև «Քարե դարդի» երրորդ եթերաշրջանը չավարտվի, չեմ կարող հստակ որևէ բան ասել»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ այս փուլում նկարահանումներին զուգահեռ աշխատում է իր մասնագիտությամբ՝ կոսմետոլոգ-վիզաժիստ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ