14:30 , 1 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների հարցը` նշեց, որ բյուջեի ծախսային մասում փոփոխություն է նախատեսվում:
«Ընդհանուր առմամբ, առաջարկվել է պակասեցնել բյուջեի ծախսերը 16,1 միլիարդ դրամով, որից 13 միլիարդ դրամը ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման գծով ծախսերն են, այլ կապիտալ ծախսերի մասով՝ 1,1 միլիարդ, գազի սակագների փոփոխություններով պայմանավորված՝ 327,4 միլիոն դրամ է նվազեցումը»,- ասաց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ ԾԻԳ-երի մասով կրճատումները կկազմեն 295 միլիարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ