Մխիթարյանը ֆանտաստիկ էր. Ֆիլ Նևիլ


14:22 , 1 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Վեստ Հեմ»-ի հետ դիմակայության մասին, և անդրադարձել Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանը ֆանտաստիկ էր: Նա վարակում է Ռունիին, Մարտիալին և Իբրահիմովիչին և օգնում ֆուտբոլիստներին՝ մտնել խաղի մեջ: Կարծում եմ, որ Հենրիխը պետք է մեկնարկային կազմում լինի նաև Պրեմիեր լիգայի խաղերում: «Յունայթեդ»-ը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Թիմի հարձակվողները հիանալի խաղացին»,- Նևիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը Մխիթարյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: