13:44 , 1 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և նրա վարչապետ Մանյուել Վալսը չեն կարող նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հույս ունենալ, վկայում են Elabe ընկերության հարցման հրապարակված արդյունքները, հայտնում է «Интерфакс»-ը:
Այսպես, եթե ընտրությունները կայանային այժմ, առաջին փուլում հաղթանակ կտաներ «Հանրապետականներից» նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (30 տոկոս), իսկ երկրորդ տեղում եզրագծին կհասներ ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը (24 տոկոս): Երրորդ տեղի հույս կարող էր ունենալ Օլանդի կառավարությունից հեռացած և իր շարժումը հիմնած Էմանյուել Մակրոնը (16 տոկոս), իսկ չորրորդի՝ ձախ ուղղության քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնը (16 տոկոս): Օլանդը եզրագծին կհասներ միայն հինգերորդ տեղում՝ 7 տոկոս ձայնով:
Ընդ որում Elabe-ում նշում են, որ սոցիալիստների հնարավոր այլընտրական թեկնածուները նույնպես չէին կարող հաջողության հույս ունենալ: Այսպես, եթե Օլանդի հետ մեկտեղ իր թեկնածությունը քվեարկության դներ Վալսը, նա նույնպես կզբաղեցներ հինգերորդ տեղը (9 տոկոս): Սոցիալիստ Առնո Մոնտեբուրը կարող էր ստանալ ընդամենը 5 տոկոս: