12:40 , 1 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջպետական արձանագրության համապատասխան փոփոխությունների նախագիծը:
Ըստ այդմ, բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ հազար խորանարդ մետրի համար:
2016-ի ապրիլին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները Երևանում հայտարարեցին, որ գազի գինը ՀՀ համար սահմանվում է 150 դոլար մեկ խմ համար: