«Գնթունիք» սուպերմարկետի մոտակայքում բեռնատարը թեքվել է և փակել ավտոճանապարհը
09:50 , 1 դեկտեմբեր, 2016
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01.41-ին, տեղեկություն է ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտակայքում «Ռենո» մակնիշի բեռնատարը թեքվել է և փակել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Ռենո» մակնիշի B 207 OH 134 պետհամարանիշով (ռուսական պետհամարանիշ) բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: