06:50 , 1 դեկտեմբեր, 2016
Երկուշաբթի Կոլումբիայում կործանված BAE Avro ինքնաթիռի վառելիքը վերջացած է եղել։ ԶԼՄ-ներում հայտնվել է ինքնաթիռի օդաչուի և կոլումբացի ավիադիսպետչերի բանակցությունների ձայնագրությունը։ Օդաչուն մի քանի անգամ վայրէջքի թույլտվություն է խնդրում՝ էլեկտրասարքերում առաջացած խոտանի և վառելիքի սղության պատառով։
Ավիադիսպետչերը տալիս է վայրէջքի թույլտվություն։ Ձայնագրության ավարտից առաջ օդաչուն հայտնում է, որ ինքնաթիռը թռչում է 2.7 կմ բարձրության վրա։ Երկուշաբթի ինքնաթիռն ընկել է հյուսիսային Մեդելին քաղաքից ոչ հեռու՝ լեռնային տեղանքում։
Օդանավակայանի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ անձնակազմը հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին։
AFP-ի աղբյուրը Կոլումբիայի զինված ուժերում հայտարարել է, որ վառելիքի ավարտվելն է ապացուցում նաև այն, որ ինքնաթիռում պայթյուն չի եղել։ Սակայն վառելիքի պակասն ինքնին կասկածելի է թվում։ Երեկ հաղորդվել էր սև արկղերի գտնվելու մասին։ Ավիավթարի պատճառների հետաքննությունը կարող է մի քանի ամիս տևել։
Ավիավթարի հետևանքով զոհվել է 71 մարդ, 6-ին հաջողվել է ողջ մնալ։ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարված։