05:11 , 1 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում խոշոր` 6:1 հաշվով հաղթեց «Լեոնեսային»:
Առաջին րոպեին Մարիանո Դիասը հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին, 23-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը կրկնապատկեց մադրիդցիների գոլային առավելությունը:
Առաջին խաղակեսում Դիասը նաև իր երկրորդ գոլը հեղինակեց, իսկ երեք րոպե անց` 45-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Էրայ Գոնսալեսը:
Խաղի 63-րդ րոպեին գոլ խփելու հնարավորությունը բաց չթողեց Էնցո Զիդանը` հաշիվը դարձնելով 4:1: 88-րդ րոպեին Դիասը երրորդ գոլը հեղինակեց:
Իսկ Խաղավարտին ինքնագոլի հեղինակ դարձավ Սեսար Մորգադոն: