Մխիթարյանի գոլային փոխանցումներն ու «Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը (լուսանկարներ, տեսանյութ)


02:34 , 1 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմին»:

Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 4:1 հաշվով:

Հանդիպմանը իր արդյունավետ խաղով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկից երկու րոպե անց գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց Զլատան Իբրահիմովիչին:

Հյուրերը պատասխան գոլը խփեցին 35-րդ րոպեին. գոլը իր հաշվին գրանցեց Ֆլետչերը:

Երկրորդ խաղակեսում` 48-րդ րոպեին Մխիթարյանը իր հերթական գոլային փոխանցումը կատարեց, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Մարտիալը:

62-րդ րոպեին Մարտիալը խփեց իր երկրորդ գոլը` հաշիվը դարձնելով 3:1: Իսկ խաղավարտին Իբրահիմովիչը հեղինակեց իր երկրորդ գոլը:

Նշենք, որ խաղավարտին Մխիթարյանը փոխարինվեց:

Արդյունքում Մոուրինյուի թիմը դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: