01:18 , 1 դեկտեմբեր, 2016
Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Մել Գիբսոնի որդի, 26-ամյա Մայլո Գիբսոնը ըստ ամենայնի որոշել է գնալ աստղային հոր հետևքերով։ Սկսնակ դերասանի նորամուտը գրանցվել է այս տարի, նրա հաշվին արդեն կա չորս նախագիծ, որոնցից վերջինը All The Devil’s Men թրիլերն է։
Մայլո Գիբսոնի ոչ մեծ դերով առաջին ֆիլմը հոր «Խղճի նկատառումներով» հակառազմական դրաման է, որում Էնդրյու Հարֆիլդը խաղացել է ամերիկյան բանակի բժշկի դեր, ով հրաժարվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանել մարդկանց։