Նոր պատժամօիջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ


22:37 , 30 նոյեմբեր, 2016

Kim Jong UnAraratnews.am-ը գրում է.

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։

Դրա նպատակը բնական պաշարների արտահանումից ստացվող եկամուտը կրճառելն է։ Դա մասնավորապես վերաբերում է ածխի արտահանումը 60 տոկոսով նվազեցնելուն։

ԿԺԴՀ-ն ածխի արտահանումից տարեկան վաստակում է ավելի քան 400 միլիոն դոլար։ Ամբողջովին արգելք է դրվել պղինձի, նիկելի, արծաթի ու ցինկի արտահանման վրա։

Որոշումն ընդունվել է միաբերան։ Նոր պատժամիջոցները դարձան հինգերորդ միջուկային փորձարկման պատասխանը, որը Փհենյանը անցկացրել է սեպտեմբերի 9-ին։