21:24 , 30 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, որ Հայաստանում կամ պետք է բոլորը զենք կրելու իրավունք ունենան, կամ անխտիր չպետք է ունենան: Նա մատնացույց է անում իշխանական պատգամավորերին, որոնք հիմնականում զինված են և օրինական զենք կրելու իրավունք են ստացել կա՛մ նվիրատվության, կա՛մ Որսորդ միության անդամ դառնալով:
«Չի կարելի Հայաստանը բաժանել կաստաների, ազնվականների և ոչ ազնվականների, որտեղ կան արտոնյալներ, որոնք ավելի կապույտ արյուն ունեն, քան սովորական կարմիր արյունով մարդիկ: Եթե խոսում ենք, ուրեմն բոլորին պետք է արգելել զենք կրել, կամ էլ պետք է բոլորն էլ հնարավորություն ունենան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանության ներկայացուցիչները և հարուստները՝ գրանցվելով Որսորդ միությունում, զենք կրելու ստաժ են ստանում և զենք գնում, իբրև թե որպես որսորդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ