21:17 , 30 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ դեսպան Ստեֆան Վիսկոնտին կայցելի տարածաշրջան։
Դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով՝ այցը պլանավորվում է դեկտեմբերի 2-րդ տասնամյակին՝ Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։
Հիշեցնենք, որ Համբուրգում պլանավորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների միջնորդությամբ։