«Ցանդեքս» ընկերությունը հրապարակել է Երևան քաղաքի համայնապատկերները


19:40 , 30 նոյեմբեր, 2016


2016 թվականի նոյեմբերի 30-ին համացանցում, իսկ ավելի ստույգ՝ Ցանդեքս քարտեզների վրա հայտնվեցին Երևանի փողոցների առաջին համայնապատկերները: Դրանց օգնությամբ կարելի է վիրտուալ կերպով զբոսնել քաղաքում աշխարհի ցանկացած կետից: Անհրաժեշտ է միայն բացել yandex.ru/maps հղումը և սեղմել էկրանի ներքևի ձախ անկյունում գտնվող հեռադիտակի վրա: Փորոցները, որոնց համար հասանելի են համայնապատկերները, քարտեզի վրա նշված են կապույտ զույնով:

Ընդհանուր առմամբ՝ Երևանի համայնապատկերներն ընդգրկում են քաղաքի և նրա շրջակայքի ավելի քան 450 կիլոմետր փողոցներ ն նրբանցքներ։ Նկարահանումներն իրականացվել են հիմնականում մեքենայի միջից, սակայն լուսանկարիչները քայլել են այն վայրերում, որտեղ արգելված է անցնել մեքենայով: Համայնապատկերներն ամբողջական տեսքի բերելու համար արվել է 48 հազար լուսանկար, որոնցից էլ ստացվել է 12 հազար 360° պատկերներ:

Յանդեքս տաքսին համացանցի միջոցով արագ և հարմարավետ տաքսի պատվիրելու ծառայություն է, որն աշխատում է 6 երկրների ավելի քան 40 քաղաքներում: Երևանում Յանդեքս տաքսին իր գործունեությունը մեկնարկեց 2016 թվականի հուլիսին: Այժմ ծառայությանը միացել են ավելի քան 5000 վարորդ երևանյան 24 տաքսոպարկերից և դիսպետչերական ծառայություններից: Ըստ «էկոնոմ» տարիֆի՝ միջին գինը կազմում է 610 գրամ, իսկ մեքենայի ժամանման միջին ժամանակը՝ 5 րոպե: Հինգ ամսվա ընթացքում Յանդեքս տաքսի ծառայության երևանյան օգտատերերը տաքսիներով շրջել են ավելի քան 35 միլիոն կիլոմետր:

Displaying IMG_4379.JPG

Displaying IMG_4426.JPG