19:19 , 30 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Բրիտանիան կհասնի այն բանին, որ Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հետո պահպանվի նրա մուտքը ԵՄ-ի միասնական շուկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Մենք մտադիր ենք լավագույն պայմանների հասնել ԱՄ-ից դուրս գալու շուրջ բանակցություններում, որպեսզի ապահովենք Բրիտանիայի մուտքը ԵՄ-ի միասնական շուկա»,- ասել Է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Ավելի վաղ Մեյը հայտարարում Էր, որ Բրիտանիան կքննարկի ԵՄ-ի յուրաքանչյուր երկրի հետ երկկողմ առեւտրական համաձայնագրեր կնքելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: