18:19 , 30 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է իր պաշտոնից հեռանալու պատճառների մասին՝ նշելով, որ 30 տարի դիվանագիտական ծառայություններ մատուցելուց հետո մտադիր է աշխատել մասնավոր ոլորտում:
«Ինձ համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնը: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ոչ մի կողմ չի ցանկանում պատերազմ: Կայուն խաղաղության ձեռքբերման մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան: Իմ հրաժարականի պատճառն անձնական է: Ես ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա եմ արել, և 30 տարի ծառայությունից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ