16:02 , 30 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկու երկրների միավորված զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել. հաղորդում է rbc.ru-ն:
Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարը, միավորված զորախմբի մեջ կընդգրկվեն Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, ինչպես նաև հայկական զինված ուժերի ստորաբաժանումներ:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, միավորված զորախմբի ստեղծումը հաստատվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: