14:02 , 30 նոյեմբեր, 2016
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 29-ին Ֆորում ռեստորանային համալիրում կայացավ aad.am կայքի 7-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառման ընթացքում Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հերոսները, ինչպես նաեւ նույն պատերազմի ժամանակ ազերի բաշիբոզուկներին արժանի հակահարված տված ՀՀ եւ Արցախի պետական պարգեւների արժանացած առյուծ զինվորները, քաղաքական, հասարակական, մշակույթի, սպորտի և այլ բնագավառների տասնյակ ներկայացուցիչներ արժանացան տարբեր անվանակարգերում նախատեսված պատվոգրերի մրցանակների:
«Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ եւ ԼՂՀ մարտական ծառայության եւ ՀՀ արիության մեդալակիր, սերժանտ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Ինչպես նաեւ «Տարվա սխրանք» անվանակարգին արժանացան հրամանատարին օգնության հասած եւ վիրավորված զինվոր ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ու քառօրյա պատերազմում թշնամուն բազմաթիվ նյութական եւ մարդկային կորուստներ պատճառած ՀՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
«Տարվա բարերար և հավերժություն» մրցանակին արժանացավ հայտնի գործարար, «Մուլտի Ագրո» ընկերության սեփականատեր ՌՈԶԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ։ Բանակաշինության մեջ ներդրած ավանդի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր մարտավարական ու տակտիկական, հրամանատարական ակտիվ գործունեության համար մրցանակի արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած երկու ամիսներին Արցախի հարավային ռազմաճակատի հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նույն անվանակարգում մրցանակի արժանացավ նաեւ վերոնշյալ ժամանակաշրջանում Արցախի հարավային ռազմաճակատի շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար մրցանակի արժանացավ նաեւ ԵԿՄ երեւանյան շտաբի պետ, ԵԿՄ վարչության փոխնախագահ ԽԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած ակտիվության ու անձնվիրության համար մրցանակի արժանացան Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվ. 155 դպրոցի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ Երեւանի Վահան Թեքեյանի անվ. 92 դպրոցի տնօրեն ԾՈՎԻՆԱՐ ՄԱՐԴԱՆՅԱՆԸ:
AAD.AM-ի ամենաբարձր պարգեւին արժանացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ` հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար:
Հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացան ՀՀ ժողովրդական արտիստ ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, դերասան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, դերասանուհի ԺԵՆՅԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ:
«Տարվա կին քաղաքական գործիչ» անվանակարգին արժանացավ «Հայաստան 25. Աշխարհը եւ կանայք» համաժողովի հիմնադիր, ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ: Իսկ հայ կրթական ոլորտում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
Իսկ ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար` մրցանակի արժանացավ ԱԺ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ: «Տարվա լավագույն կին պատգամավոր» անվանակարգն էլ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՆՆ էր:
ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ` 25-ամյա պետականաշեն եւ հասարակական գործունեության համար` պատվոգրի արժանացավ ՀՀ փոքր ՀԵԿ-երի միության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգին արժանացավ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզիչ, չեմպիոնի հայր ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Իսկ «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգին արժանացավ որդին` հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:
Հայ սպորտում ներդրած ավանդի համար` մրցանակի արժանացավ հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ