Դավիթ Նալբանդյան. Տղաներն իրենց անունը գրեցին պատմության մեջ


13:32 , 30 նոյեմբեր, 2016

Դավիթ Նալբանդյան. Տղաներն իրենց անունը գրեցին պատմության մեջAysor.am-ը գրում է.

Երկար տարիներ Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատար Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է արգենտինացիների պատմական հաղթանակը` Դևիսի գավաթի խաղարկությունում, որում նրանք Զագրեբում հաղթանակ են տարել  խորվաթների նկատմամբ 1:2 հաշվով, փոխանցում է Sports.ru-ն:

34-ամյա Նալբանդյանը, ով սկզբում հայտարարել էր, թե եզրափակիչ խաղն իրեն ամենևին չի հետաքրքրում, շնորհավորել է Արգենտինայի ընտրանուն և ընդգծել Խուան Մարտին դել Պոտրոյի դերը` հաղթանակի հարցում:

«Դել Պոտրոն, պարտվելով 0:2 հաշվով, բավական բարդ իրավիճակում կարողացավ ելք գտնել և փայլուն հաղթանակ տոնել: Բոլոր տղաներն էլ հիանալի հանդես եկան և իրենց անունը գրեցին թենիսի պատմության մեջ»,- ասել է Նալբանդյանը:

Դևիսի գավաթի եզրափակչում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով առավելության էր հասել կորտի տերերի` Խորվաթիայի հավաքականի նկատմամբ` առաջին անգամ նվաճելով գավաթը: