Ռուսաստանը կարող է մնալ առանց YouTube-ի


12:45 , 30 նոյեմբեր, 2016

1463557257Araratnews.am-ը գրում է.

Մեդիա հաղորդակցության միության իրավական հանձնաժողովը զգուշացրել է, որ տեսաձայնային ծառայություններում օտարերկրյա մասնակցությունը 20%-ով սահմանափակելու վերաբերյալ օրինագիծը կարող է ստիպել YouTube-ին դուրս գալ ռուսաստանյան շուկայից. հաղորդում է Kommersant-ը:

Նշվում է, որ օրինագծով արգելվում է օտարերկրացիներին սեփականացնել պրոֆեսիոնալ բովանդակությամբ տեսաձայնային ծառայություններ: Ռուսաստանի տարածքում YouTube-ի ամենօրյա լսարանը գերազանցում է 100 հազարի սահմանը: