11:54 , 30 նոյեմբեր, 2016
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է Էլեյն Չաոյին տրանսպորտի նախարար նշանակելու մասին: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ն, այդ մասին ասվում է անցումային հանձնախմբի հաղորդագրության մեջ:
Չաոն աշխատանքի նախարար է եղել Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմում, Սենատում մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելի կինն է:
Չաոն ասիական ծագմամբ առաջին կինն է, որը նախարար է դարձել ԱՄՆ-ում:
Ծնվել է Թայվանում՝ մայրցամաքային Չինաստանից փախստականների ընտանիքում, ԱՄՆ-ում ապրում է ութ տարեկանից: Նախքան քաղաքական գործունեությունն սկսելն աշխատել Է Citicorp-ում և Bank of America-ում: 1980-ական թվականների երկրորդ կեսից տարբեր պաշտոններ է զբաղեցրել հանրապետական նախագահների վարչակազմում: ԱՄՆ-ի նոր վարչակազմն աշխատանքի ձեռնամուխ կլինի հունվարի 20-ին Թրամփի պաշտոնակալությունից հետո: