11:04 , 30 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016թ. նոյեմբերի 30-ին կստորագրվի 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրելու է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ