«Ժողովուրդ». Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին պատգամավոր դառնալու մտադրություն ունի


10:46 , 30 նոյեմբեր, 2016

«2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու նպատակ ունեցողների նոր անուններ  են ի հայտ գալիս: Մասնավորապես,  ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

 

 Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը մտերմիկ շրջապատում Դավիթ Մանուկյանի առաջադրման մասով չի առարկել՝ իսկ ինչու ոչ: Այս խոսքերը  ընկալվել են որպես «դաբրո»՝ Դավիթին պատգամավոր դարձնելու համար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։